ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Մահացել է Ադիս Հարմանդյանը

Մահացել է Ադիս Հարմանդյանը
03.09.2019 | 18:32

74 տարեկանում մահացել է լիբանանահայ երգիչ Ադիս Հարմանդյանը: Ասում են, որ հայկական էստրադային երաժշտությունը սկսվել է Հարմանդյանի հիթերով, որոնց խոսքի հեղինակն էր Հասմիկ Մանասերյանը: Հայտնի երգերից են «Ծաղիկներ», «Նունե», «Գարուն Գարուն», «Այլ աչեր», «Ախթամար» երգերը: Թողարկել է մոտ 30 ալբոմ։ Երգիչը ապրում էր Լոս Անջելեսում: Երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ